Տրոլինգի մի ենթարկվեք. թանկացումների դեմ բողոքողները մի քանի օրից նորից կհավաքվեն

«Ո՛չ թանկացումներին» բողոքի ակցիայի կազմակերպիչները հավաքվածներին խոստացել են կրկին դուրս գալ փողոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ո՛չ թանկացումներին» ակցիայի ժամանակ Հայաստանի բնակչությանը կոչ արեց տրոլինգի չենթարկվել։

«Ելք» ընդդիմադիր կուսակցության կազմակերպած «Ո՛չ թանկացումներին» բողոքի ակցիային մոտ հազար մարդ էր հավաքվել։ Երթը մեկնարկեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակից և շարունակվեց Ամիրյան, Մաշտոց, Սայաթ Նովա փողոցներով` ավարտվելով Հյուսիսային պողոտայում։

«Մի ենթարկվեք մյուսների տրոլինգին, իբր ինչի համար է պետք դուրս գալ (փողոց), միևնույն է, ոչինչ չի փոխվի։ Բոլորը նորից տեղում նստած կմնան», —հավաքվածներին ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այս ակցիան ուղղված է թանկացումների դեմ, ոչ թե իշխանության։ Նպատակը գների իջեցումն է։ Նա կոչ արեց փողոց դուրս եկող մարդկանց հետևողական լինել։

Երևանի փողոցներում թնդում է «իջեցում» բառը. «Ելքը» համառ պայքար է խոստանում

«Մարդիկ փողոց դուրս գալով` պետք է հասնեն իրենց պահանջների կատարմանը։ Մենք փոքր քայլերով ուզում ենք վերադարձնել Հայաստանի բնակչության հավատը սեփական հզորության ու ուժերի նկատմամբ», — ասաց Փաշինյանը։

Հաջորդ ակցիան տեղի կունենա փետրվարի 5-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունվարի 1-ից առաջին անհրաժեշտության մի շարք մթերքների գները բարձրացել են։ Ակցիզային հարկը, որը գանձվում է 1 տոննա բենզինից, 25 հազար դրամից բարձրացել է մինչև 40 հազար։ 2018 թվականի հունվարի 1-ից ոգելից խմիչքների ու ծխախոտի հարկը 63%-ից հասել է 73%-ի։