ՌԱԴԻՈ

Ղահրամանյան. «Եկամուտը նվազեց, գները բարձրացան»

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է թանկացումների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Sputnik
Սերգեյ Ղահրամանյան

Թանկացումները մեկ օրվա մեջ չեն եղել, այլ աստիճանաբար` անցած տարիների ընթացքում, իրենց գագաթնակետին հասել են 2018թ-ի հունվարին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով համատարած թանկացումները, նշեց Ղահրամանյանը։

«Երբ դու քո գրպանի վրա չես զգում այդ թանկացումը, այն այդքան էլ լուրջ չէ։ Նույնը նաև հանրային տրանսպորտի թանկացման դեպքում է։ Մենք հիմա տեսնում ենք վառելիքի` գազի, բենզինի թանկացումները, և այստեղ համընկավ նաև եկամտահարկի բարձրացումը` 150 000 դրամից ավելի աշխատավարձ ստացողների համար։ Եկամուտը նվազեց, գները բարձրացան»,- ասաց Ղահրամանյանը։

Ավագանու անդամի համոզմամբ, պետությունը պետք է մեղմեր թանկացումների հետևանքը։ Բայց աշխատավարձը բարձրացնելու փոխարեն, ՀՀ իշխանությունները, հակառակը, նվազեցրին քաղաքացիների եկամուտը։