Հայտնի են Բուրյաթիայում դպրոցի վրա հարձակման հետևանքով տուժածների անունները

Վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում` ուսուցչուհին և հենց հարձակվողը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Mash ալիքը հրապարակել է Ուլան Ուդեում դպրոցի վրա հարձակման հետևանքով տուժած անձանց ցուցակը։

Առավոտյան Բուրյաթիայում դեռահասը կացնով հարձակվել է դպրոցի վրա և վնասել 7–րդ դասարանի աշակերտներին ու ուսուցչուհուն։ Ինչպես հաղորդել է Mash–ը, 9–րդ դաասարանցի Անտոն Բիչիվինի մոտ դանակ և կացին է եղել։

Տուժածների ցուցակը.

1. Մայա Բաժենովա, 13 տարեկան

2. Սաշա Բորցովա, 13 տարեկան

3. Անտոն Կուլիկով, 13 տարեկան

4. Իրինա Լեոնիդովնա Ռամենսկայա, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, 41 տարեկան

5. Անտոն Բիչիվին, 15 տարեկան (հարձակվող)

Երկու շաբաթ առաջ Անտոնին ստուգել է դպրոցի հոգեբանը։ Տղան պատասխանել է թեստի հարցերին, որից հետո ասել են, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է։

Նախնական տվյալներով` Անտոնը հարձակում է կազմակերպել դպրոցի վրա կիսամյակում երկուս ստանալու պատճառով։ Տղան ցածր գնահատական է ստացել ռուսաց լեզու առարկայից, ինչը նշանակում է, որ նրան ավտոմատ կերպով չեն թողնի քննությունների։ Դրանից հետո Անտոնը որոշել է վրեժ լուծել։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցներ, պատահարի մանրամասները պարզվում են ։ Հրդեհը մարվել է։ Շենքից տարհանվել է ավելի քան 500 մարդ։