ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 19-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Ոստիկանության Մարտունու բաժին Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերել են 10 օրական տղա երեխայի դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված գյուղ են ժամանել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։