Ջարդ է լինելու. նախազգուշացրել է Բուրյաթիայի դպրոցականների վրա հարձակված դեռահասը

Ռուսական պարբերականը կարողացել է խոսել հարձակվողներին մեկի համադասարանցու հետ, և նա ցնցող ճշմարտություն է պատմել դեռահասների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Բուրյաթիայի դպրոցում սպանդ կազմակերպած տղան օդադեսանտային զորքերի մայորի որդի է, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Հունվարի 19-ի առավոտյան Բուրյաթիայում դեռահասը կացնով հարձակվել է դպրոցի վրա և վնասել 7-րդ դասարանի աշակերտներին ու ուսուցչուհուն։ 9-րդ դաասարանցի Անտոն Բիչիվինի մոտ դանակ և կացին է եղել։

Պարբերականը հրապարակել է հարձակվողների համադասարանցու հետ հարցազրույցը, տղան մանրամասներ է պատմել դեռահասների մասին։

«Նրանք հակված են նացիզմի, ծաղրել են մյուսներին։ Անկեղծ ասած` ես նրանցից նման բան չէի սպասում։ Նա, ով հարձակվել է, կարգին ընտանիքից է։ Հաճախ տեսել եմ, թե ինչպես է նա զբոսնել կրտսեր եղբոր հետ։ Նա զինծառայողների ընտանիքից է։ Մեր Սոսնովի Բորում գրեթե բոլորը զինվորականների երեխաներ են։ Նրա հայրը օդադեսանտային ուժերի ջոկատի մայոր է», — ասել է աշակերտուհին։

Հայտնի է դարձել նաև, որ հարձակվողն իր ծրագրերի մասին նախազգուշացրել է աշակերտուհիներից մեկին։ Նա աղջկան Viber-ով գրել է, որ հինգշաբթի օրը չգա դասի, ասել է` ջարդ է լինելու։

Նախնական տվյալներով` Անտոնը հարձակում է կազմակերպել դպրոցի վրա կիսամյակում երկուս ստանալու պատճառով։ Տղան ցածր գնահատական է ստացել ռուսաց լեզու առարկայից, ինչը նշանակում է, որ նրան ավտոմատ կերպով չեն թողնի քննությունների։ Դրանից հետո Անտոնը որոշել է վրեժ լուծել։

Շրջանի ղեկավար մարմիններին մոտ կանգնած աղբյուրը հաղորդել է, որ դպրոցի վրա հարձակվել է երեք հոգի, որոնցից երկուսին` Ալեքսանդր Ռոգալսկուն և Իլյա Սեդովին, հաջողվել է թաքնվել։ Ներկա պահին երեք չարագործները ձերբակալված են։