Ռիո դե Ժանեյրոյում մեքենան մխրճվել է անցորդների բազմության մեջ

Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում մարդկանց վրաերթի ենթարկելու հետևանքով մահացել է 8 ամսական երեխա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում առնվազն 15 մարդ է տուժել հետիոտներին մեքենայի վրաերթի ենթարկելու հետևանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 18-ին հանրահայտ Կոպակաբանա լողափում:

Ողբերգություն Բուրյաթիայում. դեռահասը կացնով հարձակվել է դպրոցականների վրա

Վարորդը՝ 41-ամյա Անտոնիու Ալմեյդան, վրաերթի է ենթարկել առափնյա հատվածով զբոսնող մարդկանց: Ըստ նախնական տվյալների՝ Ալմեյդան ձերբակալվել է ու հայտարարել, որ տառապում է էպիլեպսիայից:

Հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երևում է, թե ինչպես են փրկարարներն առաջին օգնություն ցուցաբերում տուժածներին: