Խառնաշփոթ «Արմավիր» ՔԿՀ-ում. ծեծկռտուք և ինքնավնասում

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Արմավիր» ՔԿՀ-ում խառնաշփոթ իրավիճակից հետո «զոն նայող»-ին տեղափոխել են պատժախուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է.««Արմավիր» ՔԿՀ-ի «զոն նայող» Էդգար Սիմոնյանին տեղափոխել են պատժախուց:

ArmLur.am-ը հունվարի 6-ին գրել էր, որ «Արմավիր» ՔԿՀ-ում խառնաշփոթ իրավիճակ է եղել: Մասնավորապես՝ ՔԿՀ-ում կալանավորների շրջանում պտտվող լուրերի համաձայն` ՔԿՀ-ի վեցերորդ տեղամասի կալանավոր Էդգար Սիմոնյանը և իր ընկեր Սպարտակ Դանիելյանը ծեծի են ենթարկել 633-րդ խցի դատապարտյալ Արթուր Սաֆարյանին, որից հետո դատապարտյալը որոշել էր ինքնավնասում անել:

Երեկ տեղեկացանք, որ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը իրավիճակին լուծում տալու համար «զոն նայող» Էդգար Սիմոնյանին տեղափոխել է պատժախուց, իսկ  դատապարտյալներին խոստացել է, որ Սպարտակ Դանիելյանի մասով այլ պատժամիջոցի կդիմի»: