Իսագուլյանը գիտի, թե ով է նախագահի հավանական թեկնածուն

«Կա մեկը, որը շատ լավ գիտի Սփյուռքը, երբեք կուսակցական չի եղել և լավ ֆունկցիոներ է», –«Ժամանակ»–ին է ասել Գառնիկ Իսագուլյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 Հունվար — Sputnik. «Ժամանակ» «Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն անձամբ ունի նախընտրած թեկնածու, բայց այդ մասին այժմ չի բարձրաձայնի: «Իմանալով Սերժ Սարգսյանի բնավորությունը՝ կասեմ, որ նա շահագրգռված է, որ 4-րդ նախագահը բոլորի նկատմամբ ունենա նույն վերաբերմունքը:

Ի վերջո, բոլոր ճգնաժամային իրավիճակներում այդ մարդը լինելու է մեկը, որը բոլոր օղակների համար արբիտրի նման մի բան է դառնալու: Այժմ կա մեկը, որը շատ լավ գիտի Սփյուռքը, երբեք կուսակցական չի եղել և լավ ֆունկցիոներ է:

Այժմ չեմ ասի, թե ում նկատի ունեմ: Բայց չմոռանանք, որ նոր Սահմանադրության մեջ հստակ շեշտված է, որ պետության գլուխը նախագահն է: Չեմ ասում, որ չասեն՝ քանի որ Իսագուլյանն է ասում, ուրեմն ինչ-որ բան գիտեր: Դա Հանրապետական կուսակցության լիազորությունների ներքո է՝ թույլ տանք, որ իրենք մտածեն»,-ընդգծեց Իսագուլյանը»,-գրում է թերթը: