Ձնախառն անձրև ու ջերմաստիճանի բարձրացում. անոմալ ձմեռը շարունակվում է

Օդի ջերմաստիճանը հունվարի 19-20-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը հունվարի 19-20-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում Հունվարի 19-ին, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով, 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: