Կրակոց հայ–ադրբեջանական սահմանին. զինվոր է վիրավորվել

Ադրբեջանական կրակոցից ազդրի հատվածում վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայողներից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հունվարի 17-ին, ժամը 13։00-ի սահմաններում Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում` Կոթի-Բարեկամավան հատվածի մարտական դիրքում ադրբեջանական կրակոցից հրազենային վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող Ադիբեկ Արարատի Նիկոյանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ զինծառայողը Տավուշի հիվանդանոցից տեղափոխվել է Երևան և բուժում է ստանում «Մուրացան» զինվորական հոսպիտալում։ Զինվորի կյանքին վտանգ չի սպառնում:

Զինվորը վիրավորում է ստացել աջ ազդրի վերին հատվածում։