ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի արձանի հարևանությամբ բախվել են Nissan, Opel և Range Rover մակնիշների ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshya.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Range Rover-ը վարել է երգիչ Սպիտակցի Հայկոն, որը վթարից հետո Opel-ի վարորդի հետ փորձել է օգնել Nissan-ի կին վարորդին։