Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ–ում

ՀՀ նախագահը կպատասխանի ԵԽԽՎ նստաշրջանի պատվիրակների հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հունվարի 22-26-ը Ստրասբուրգում կկայանա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը։ ԵԽԽՎ աշխատանքներին կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Որքան շուտ Բաքուն գիտակցի այս իրողությունը, այնքան շուտ հնարավոր կլինի կարգավորել Արցախի հարցը

Ըստ ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված օրակարգի` հունվարի 24-ին Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով։

ՀՀ նախագահի ելույթը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 12:00 — 13:00-ը, որից առաջին 20 րոպեն կհատկացվի ելույթին, 40-ը` հարց ու պատասխանին։

Սերժ Սարգսյանից բացի, ԵԽԽՎ նստաշրջանում նախատեսված են Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի, Դանիայի թագաժառանգ արքայադստեր ելույթները:

Նստաշրջանի ընթացքում կընտրվեն ԵԽԽՎ նոր նախագահը, մարդու իրավունքների հարցով նոր հանձնակատարն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորը:

Օրակարգում ներառված թեմաներից են Ուկրաինայում զինված հակամարտության մարդասիրական հետևանքները, իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, Եվրոպայում աճող հակասեմականության, իսլամատյացության ու այլատյացության խնդիրները, ինչպես նաև ժամանակակից սպորտի, մասնավորապես` ֆուտբոլի կառավարման խնդիրները: