ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Sputnik Արմենիայի այս տեղեկությունը հաստատեց նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը։
Նա դժվարացավ նշել դիմումի ներկայացման հստակ օրը, բայց վստահեցրեց, որ այս պահին նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները։
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրաժարականի մասին լուրեր տարածվեցին նաև Ամանորից առաջ, բայց հերքվեցին։
Մանուկյանը նախարար է նշանակվել 2016թ-ի սեպտեմբերի 20-ին` այդ պաշտոնում փոխարինելով Լևոն Յոլյանին։