Հարուստների նվերները. ի՞նչ է Բեյոնսեն նվիրել Քիմ Քարդաշյանի նորածին դստերը

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, արդեն նվերներ են ստանում երրորդ զավակի ծնվելու կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Ամերիկացի փոփ աստղ Բեյոնսեն և նրա ամուսինը` պրոդյուսեր Ջեյ Զին, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի դստերը ադամանդե ապարանջան են նվիրել։ Այս մասին գրում է The Sun առցանց պարբերականը։

Քիմ Քարդաշյանը դեռ չծնված երեխայի համար կես միլիոն դոլար է ծախսել

Քիմի և Քանյեի դստերը լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Այդ մասին Քարդաշյանը հայտնել էր հունվարի 16-ին։

«Բեյոնսեն ու Ջեյ Զին նույնպես երեք երեխա ունեն` Բլյու Այվի Քարտերը, Ռումի Քարտերը և Սէր Քարտերը։ Աստղային զույգերն ուզում են մտերմություն անել ընտանիքներով», — գրում է բրիտանական պարբերականը։

Աստղային զույգը Քիմին ու Քանյեին նվիրել է Lorraine Schwartz ապրանքանիշի 20 000 դոլար արժողությամբ ադամանդե ապարանջան, որի վրա գրված է «N3»։

Հայտնում են, որ փոքրիկն առողջական խնդիրներ չունի, ծնվել է 3,375 կգ քաշով։ Երեխայի անունը դեռ հայտնի չէ։

Փոքրիկի ծնվելուց առաջ Քիմն արդեն ավելի քան կես միլիոն դոլար է ծախսել փոքրիկի խաղալիքների և օրորոցի համար։