Հայե՛ր, զգոն եղեք. Ադրբեջանի և Թուրքիայի հաքերային խմբերն ակտիվացել են

Ադրբեջանի և Թուրքիայի հաքերային խմբերն ակտիվ որս են սկսել հայաստանյան կիբեռտարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հայ օգտատերերը պետք է զգույշ լինեն, քանի որ հայաստանյան կիբեռտարածքում նկատվում է ադրբեջանական և մի քանի թուրքական հաքերային խմբերի ակտիվացում։ Այս մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Կարծում եմ`դա կապված է ադրբեջանական «սև հունվարի» հետ, որը նրանք նշում են հունվարի 20-ին», — գրել է փորձագետը։

Սև (կամ արյունոտ) հունվար ընդունված է անվանել հունվարի 20-ը, որը կապված է 1990 թվականի իրադարձության հետ. 28 տարի առաջ այդ օրը խորհրդային բանակի ստորաբաժանումները ճնշեցին Ադրբեջանի քաղաքական ընդդիմությանը։ Ակցիան ավարտվեց ավելի քան հարյուր խաղաղ բնակիչների, հիմնականում ադրբեջանցիների մահով։

Հայերը կիբեռհամաճարակից կարող են «փրկվել» 3 պարզ կանոնի շնորհիվ

«Այս օրերին սովորաբար իրենք ամենաակտիվն են լինում, այսպիսինն են իրենց բնական ռիթմերը», — ավելացրել է Մարտիրոսյանը։

Չնայած, ինչպես նշել է փորձագետը, վերջին երկու տարվա ընթացքում նրանք նկատելիորեն ավելի պասիվ էին, բայց այս տարի, ըստ փորձագետի, կարելի է նրանցից վատ բաներ սպասել։

Հայ օգտատերերին փորձագետը խորհուրդ է տալիս զգուշավոր լինել, ստուգել բոլոր կայքէջերը, որոնք մտադիր են այցելել։ Բացի այդ, ոչ մեկի պետք չէ հայտնել սոցցանցերի գաղտնաբառերն ու անունները։ Կայքեր ստեղծողները նույնպես պետք է զգոն լինեն, որպեսզի հեռու մնան գրոհներից։