Հայաստանում գտել են Ռուսաստանում հետախուզվող վրաստանցուն

Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել և բերման է ենթարկվել հայ–վրացական սահմանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հայ ոստիկանները հայտնաբերել են 7 տարի հետախուզման մեջ գտնվող Վրաստանի քաղաքացուն։ Այս մասին հայտնում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։

Փաստաբանը` Ճվճըվ Արոյի ու նրա որդիների անպատժելիության ու արդարադատության մասին

Հունվարի 17-ին` ժամը 20.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 42-ամյա Մերաբ Ա.-ն։

Նա հետախուզման մեջ է 2011թ. ապրիլի 29-ից։ Վրաստանի քաղաքացու նկատմամբ ռուս իրավապահները քրեական գործ են հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 330.1 հոդվածի հատկանիշներով, այն է` օտարերկրյա գործակալի գործառույթներն իրականացնող ոչ առեւտրային կազմակերպությունների վերաբերյալ ՌԴ օրենսդրությամբ սահմանված պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելը։

Հայկական կողմը հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահել ՌԴ համապատասխան մարմիններին։