Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածությունը կքննարկվի երեկոյան. ՀՀԿ–ն չի բացառում

ՀՀԿ գերագույն մարմնի այսօրվա նիստում կարող է քննարկվել ՀՀ հաջորդ նախագահի թեկնածության հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. ՀՀԿ-ն այսօր երեկոյան կարող է հայտնել ՀՀ նախագահի իր թեկնածուի անունը։ Նման հնարավորությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում չբացառեց Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։

Նախարարը հրաժարական տվեց

«ՀՀԿ ԳՄ նիստերը հրավիրում և անցկացնում է կուսակցության նախագահը։ Օրակարգը ձևավորվում է տեղում` նիստի մասնակիցների առաջարկության հիման վրա»,- ասաց Թադևոսյանը` միաժամանակ չբացառելով, որ հանրապետության 4-րդ նախագահի թեկնածուի ընտրության հարցը ևս կընդգրկվի օրակարգում։

Թադևոսյանը հայտնեց, որ նիստի ավարտին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ինչպես միշտ, կհանդիպի լրագրողներին և կներկայացնի նիստի ընթացքում քննարկված հարցերն ու ընդունված որոշումները։

Հիշեցնենք, որ ՀՀ նոր սահմանադրության համաձայն` հանրապետության նախագահին ընտրում է խորհրդարանը։ Նախագահը պաշտոնավարում է 7 տարով` առանց վերընտրության իրավունքի։