Կրքոտ պարեր. Գոհար Ավետիսյանը ցույց է տվել` ինչով է զբաղվում հանգստի պահին. տեսանյութ

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ու նրա ամուսինը` Վահիկ Մարտիրոսյանը, ցույց են տվել` ինչով են զբաղվում հանգստի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, հունվարի 18 — Sputnik. Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նա պարում է ամուսնու` Վահիկ Մարտիրոսյանի հետ։

«Մոսկվայում եղանակը ցուցադրում է մոխրագույնի բոլոր երանգները, դրա համար որոշեցի բոլորիս տրամադրությունը բարձրացնել, ես ու Վահիկը գրեթե պրոֆեսիոնալ ենք, չէ՞», —իր տեսանյութն այսպես է մեկնաբանել Ավետիսյանը։

Դատելով արձագանքներից ու դիտումների քանակից` բաժանորդները շատ են հավանել տեսանյութը։

Գոհարի ու Վահիկի ավանդական հայկական հարսանիքը տեղի է ունեցել Երևանում 2016 թվականի նոյեմբերի 19-ին։

 

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերը կատարել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Արդեն առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր է անցկացրել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի: