Թաց ձյուն և միաժամանակ ջերմացող հունվար. ի՞նչ անակնկալ է պատրաստել եղանակը

Օդերևութաբանների հերթական կանխատեսման համաձայն` օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում (15-20 մ/վ արագություն): Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Հունվարի 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, հնարավոր են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր` հունվարի 18-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 5-7, գիշերը` 2-4 աստիճան տաքություն։