Ողբերգություն Ղազախստանում. ավելի քան 50 մարդ այրվել են ավտոբուսում. տեսանյութ

Ավտոբուսը բռնկվել է ընթացքի ժամանակ, միայն մի քանիսին է հաջողվել փրկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Ղազախստանի ողբերգության զոհ են դարձել 52 մարդ։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 18-ին, ժամը 10։30-ին Ակտյուբինսկի մարզի Սամարա-Շիմկենտ ավտոմայրուղու վրա։ «Իկարուս» մակնիշի ավտոբուսն այրվել է ընթացքի ժամանակ։

Ուղևորներից մի քանիսին հաջողվել է դուրս գալ ավտոբուսից։

«Ավտոբուսում եղել են 55 ուղևոր և 2 վարորդ։ Նրանց քաղաքացիությունը պարզվում է։ Հինգ ուղևորներին, որոնց հաջողվել է դուրս գալ, բուժօգնություն է ցուցաբերվում։ Մյուս 52-ը տեղում մահացել են», — Sputnik-ը մեջբերում է Ղազախստանի ՆԳՆ ԱԻ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովի հայտնած տեղեկությունը։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ստորաբաժանումները, փրկարարները, բուժաշխատողները, հոգեբանները։

Նախնական տվյալներով` պատճառն ավտոբուսի հրկիզումն է եղել։