Վարորդները փախել են ավտոբուսից. հայտնի է Ղազախստանի ավտոբուսի բռնկման նախնական պատճառը

Ղազախստանի իշխանությունները հայտնել են 52 մարդու կյանք խլած ավտոբուսի բռնկման նախնական պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել, հայտնել են Ղազախստանի մարզի Ակտյուբինսկի ԱԻ դեպարտամենտում։ Այդ մասին գրում է Sputnik Ղազախստանը։

Դեպարտամենտի մամուլի ծառայության ներկայացուցիչ Վիտալի Սինևը հայտնել է, որ նախնական տվյալներով` այդքան մարդու կյանք խլած ավտոբուսի այրվելու պատճառներից մեկը կարող է լինել ավտոբուսում եղած պահեստային վառելիքի բռնկումը։

«Ավտոբուսը կանգ է առել, բոլոր վարորդները դուրս են վազել։ Մարդիկ վազել են դեպի ելք, սակայն կողային դուռն արգելափակված է եղել», — ասել է Սինևը։

Վառելիքի մեծ քանակության պատճառով մեքենան անմիջապես բռնկվել է։ Վառելիքը հավանաբար վերցրել էին` գազալցակայանում չկանգնելու համար։

Ոչ պաշտոնական վարկածի համաձայն` ավտոբուսը կարող էր վերասարքավորված լինել, այդ պատճառով էլ ուղևորները չեն կարողացել դուրս գալ պատուհանից։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 18-ին, ժամը 10։30-ին Ակտյուբինսկի մարզի Սամարա-Շիմկենտ ավտոմայրուղու վրա։ «Իկարուս» մակնիշի ավտոբուսն այրվել է ընթացքի ժամանակ։ Ավտոբուսում 57 մարդ է եղել։ Տեղում մահացել են 52-ը, բոլորը` Ուզբեկստանի քաղաքացիներ։