ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Բանակցությունների բացակայությունը հղի է նոր պատերազմի վերսկսման վտանգով»

Հայ-ադրբեջանական բանակցությունները գործընթացը պահելու և ավելի կոշտ գործողությունները կանխելու խնդիր են լուծում, Sputnik Արմենիային ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Sputnik
Երվանդ Բոզոյան

Հայ-ադրբեջանական բանակցությունների այս փուլում միայն դետալներ են քննարկվում։ Առանցքային խնդիրներ, որոնց շուրջ կողմերը կարող ենք ընդհանուր հայտարարի գալ չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Սակայն այս բանակցություններն ավելի կարևոր են, քան դրանց բացակայությունը, քանի որ դա հղի է նոր պատերազմի վերսկսման վտանգով»,– ասել է Բոզոյանը։

Ընդհանուր հայտարարից, սակայն, կողմերն առայժմ հեռու են, կարծում է քաղաքագետը։

«Հատկապես Կազանից հետո, երբ Հայաստանն ընդունեց, իսկ Ադրբեջանը մերժեց Ռուսաստանի առաջարկը, գծվեց կարմիր գիծ, որտեղ դժվար էր կռահել, թե որ հարցում կարող են կողմերը գնալ ընդհանուր հայտարարի»,– ասաց Բոզոյանը` հավելելով, որ Ադրբեջանը կողմ է, որ անորոշ ձևակերպումներով հետաձգվի ԼՂ կարգավիճակի որոշման հարցը, մինչդեռ Հայաստանը կտրականապես մերժում է այս դիրքորոշումը։