Ատոմ Մարգարյան
© Sputnik
«Նորմալ է համարվում սպառողական գների 4-5 տոկոս միջին աճը։ 2017 թ.–ի 12 ամսվա ընթացքում մեր երկրում գնաճը 2,6 տոկոս է կազմել։ Տարածաշրջանի մյուս հարևանների համեմատ, մեր երկրում գնաճն անհամեմատ ցածր է»,–ասում է տնտեսագետը։
Նրա խոսքով` խնդիրը մեզ մոտ սկսեց ձնագնդու էֆեկտ ստանալ, երբ հունվարի 1–ից ակցիզային հարկերը փոփոխվեցին: Այդ պատճառով լարվածություն է ստեղծվում շուկայում։ Այս ամենը ազդում է սպառողական զամբյուղի վրա, իսկ դրա հասարակական արձագանքը քաղաքականացվում է։