Խոսել են երեք ժամ. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվեց

Նալբանդյանը և Մամեդյարովը հանդիպել են Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այդ մասին Twitter-ի իր էջում հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը հանդիպել են Կրակովում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ։ Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է 2017թ.–ի դեկտեմբերի 6–ին Վիեննայում։