ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի ծրագրում պաշտոնական հաշվետվություններ տալ երկրի նախագահի առողջական վիճակի մասին։ Այդ մասին Պեսկովն ասել է` մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առողջական վիճակի մասին զեկույցը։
«Առաջին հերթին, կարող եմ հավաստիացնել ձեզ, որ նախագահը բացարձակ առողջ է, այդ հարցում կարող է հետևում թողնել շատերին»,- ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ ՌԴ օրենսդրությամբ նախատեսված չէ նախագահի առողջական վիճակի մասին տվյալների հրապարակումը։
Անցած շաբաթ Դոնալդ Թրամփը սեփական նախաձեռնությամբ թեստ է հանձնել` իր մոտ թուլամտության նշանների առկայության վերաբերյալ։ Ստուգման արդյունքում Սպիտակ տան գլխավոր բժիշկը հայտարարել է, որ նախագահի մոտ ոչ մի խախտում չի հայտնաբերվել, և նա առողջ է։