Իրանը ձգտում է Սպահանի հայկական եկեղեցին ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցուցակում

Իրանի պաշտոնյաները հաստատում են, որ մտադիր են հնարավոր ամեն ինչ անել այդ նպատակին հասնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Իրանը ձգտում է Իրանի գլխավոր հայկական եկեղեցին` Սուրբ Ամենափրկիչը (Սպահան), ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Այդ մասին հայտարարել է Իրանի մշակութային ժառանգության, ժողովրդական արհեստների և զբոսաշրջության պետական կազմակերպության փոխտնօրեն Հոսեյն Թալեբիանը։ Այս մասին հայտնում է Iran Front Page-ը։

Հայաստանը Վարդավառն ու Տյառնընդառաջը կներկայացնի ՅՈՒՆԵՍԿՕ–ին

Ելույթ ունենալով Իրանի Ազգային թանգարանի հայ-իրանական համատեղ ցուցահանդեսի փակման ժամանակ` պաշտոնյան նշել է, որ հայկական եկեղեցիներից երեքն արդեն ընդգրկված են այդ ցուցակում, բայց Իրանի իշխանությունները բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի ներառվի նաև Սպահանի եկեղեցին։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Իրանի կենտրոնական մասում` Սպահանի Նոր Ջուղա հայկական թաղամասում։ Եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում, աչքի է ընկնում վառ արտահայտված քրիստոնեական և մահմեդական տարրերի հակադրությամբ, որոնք օգտագործվել են ինչպես բուն շինության նախագծում, այնպես էլ արտաքին ձևավորման մեջ։