ՌԱԴԻՈ

Բերբերյան. «Դեռ մեկ ամիս ունենք, հույս կա, որ ձյուն կլինի»

Տաք ու չոր ձմեռը գյուղատնտեսությանը չի վնասի, կարծում է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։
Sputnik
Հրաչ Բերբերյան

Հայաստանում այս տարի դիտված անոմալ ձմեռվա հետևանքով երաշտ չի լինի։ Այսօր լրագրողներին նման տեսակետ հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը։

Եղած ու սպասվող տեղումների քանակը, նրա համոզմամբ, բավարար է հողի անհրաժեշտ խոնավությունն ապահովելու համար։

«Դեռ մեկ ամիս ունենք, դեռ հույս կա, որ ձյուն կլինի։ Այստեղ կարևոր է, որ ջրամբարները լցվեն»,- ասաց Բերբերյանը` հավելելով, որ այցելել է մարզեր ու համոզվել` մարզերում ձյուն կա։ Ամասիայում ձյան ծածկույթը նույնիսկ 50 սմ է հասնում։