ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Լոնդոնի «Արսենալն» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնության են եկել։ Այս մասին հայտնում է transferchecker-ը:
«Կողմերը չորս տարվա պայմանագիր կկնքեն, և Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը «Արսենալում» կկազմի 130 հազար ֆունտ ստեռլինգ` գումարած բոնուսները»,- նշված է թվիթերյան հաղորդագրության մեջ:
Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» ներառված է Լոնդոնի ակումբի չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի գործարքում:
Սանչեսը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ կկնքի 4.5 տարվա պայմանագիր և կստանա տարեկան 14 միլիոն ֆունտ ստեռլինգ հարկերի վճարումից հետո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը կատաղել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի պատճառով, որը հայ ֆուտբոլիստի համար բարձր աշխատավարձ է պահանջել «Արսենալում»։