Ակումբային հիթեր և հայկական դուդուկ. «Դեպի Եվրատեսիլի» 3-րդ հնգյակի երգերը հրապարակվեցին

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի երրորդ հնգյակի երգերը հրապարակվել են համացանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. «Դեպի Եվրատեսիլ» նախագծի YouTube-յան պաշտոնական ալիքում հրապարակվել են հետևյալ հինգ երգերը, որոնք կպայքարեն «Եվրատեսիլ 2018» մրցույթում Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար։

Asmik Shiroyan — You & I

Հասմիկ Շիրոյանի երգի երաժշտությունն ու խոսքը գրել են Մարլի Հարվուդը, Նեյլ Օրմանդին և Հաջը։

Mger Armenia — Forever

Արմեն Բարսեմյանի և Արշավիր Ստեփանյանի հեղինակած երգը, որը կատարում է երգիչ Մհերը, սկսվում է դուդուկի հնչյուններով և վերածվում պոպսայի։

Arman Mesropyan — What You Hide

Արման Մեսրոպյանի երգի հեղինակը Վահրամ Յանիկյանն է։

Zhanna Davtyan — Unbreakable

Ժաննա Դավթյանը հենց ինքն է գրել իր երգը` համագործակցելով կոմպոզիտոր Նիկոլայ Եգիբյանի հետ։

Gevorg Harutyunyan — Stand Up

Գևորգ Հարությունյանի երգի բառերի հեղինակը Լիանա Արամյանն է, իսկ երաժշտությունը գրել է Գևորգն Աստղիկ Գրիգորյանի հետ։

«Դեպի Եվրատեսիլ» նախագիծը «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի ազգային ընտրական փուլն է, որին մասնակցում են 20 կատարող։

Մասնակիցների մրցութային երգերը Youtube-ի ալիքում կհրապարակվեն մինչև հունվարի 18-ը ներառյալ։

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը բաղկացած կլինի 3 փուլից՝ նախընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ, որոնք Առաջին ալիքի եթերում կհեռարձակվեն 2018թ.-ի փետրվարի 3-ից։ Մրցույթի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ 63-րդ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ՝ մայիսի 8-ին, 10-ին և 12-ին։ Մրցույթին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ։