Ահարոն Վարդանյան
© Sputnik
«Եթե ԱՄՆ նախկին վարչակարգի հետ իրանական կողմը կարողանում էր ինչ-որ չափով լեզու գտնել, ապա Թրամփը, քարոզաշրավից սկսած, վերջնագրի լեզվով է խոսում: Միջուկային համաձայնագիրը մի այնպիսի համապարփակ փաստաթուղթ է, որ միայն Ամերիկայի դուրս գալով չի կարող կազմաքանդվել: Այն 6 պետությունների միջև կնքված բազմաբովանդակ խաղաղության համաձայնագիր է»,-ասում է Վարդանյանը:
Նա հիշեցնում է, որ համաձայնագրի բոլոր կողմերը, բացի ԱՄՆ-ից, նշում են, որ համաձայնագիրը վերանայելու կարիք չկա: Այնինչ, Միացյալ Նահանգները խոսում է անգամ այն չեղարկելու մասին: