Comedy Woman-ի հայ աստղը Սերգեյ Լազարևի հետ գայթակղիչ լուսանկար է հրապարակել

Comedy Woman–ի աստղ և ոգեշնչող գաղափարներ տվող Նատալյա Եփրիկյանը երկրպագուներին խորհելու տեղիք է տվել` սոցցանցում նոր լուսանկար հրապարակելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Comedy Woman հեռուստանախագծի մասնակից ու հեղինակ Նատալյա Եփրիկյանը զարմացրել է երկրպագուներին` ռուսական շոու բիզնեսի աստղ Սերգեյ Լազարևի հետ համատեղ լուսանկար հրապարակելով։

 

Լուսանկարում հայտնի երգիչը պատկերված է Եփրիկյանի և երկու երեխաների հետ. այն իսկական ֆուրոր է առաջացրել սոցցանցերում. արտիստների երկրպագուներից շատերն անմիջապես կասկածել են, որ զույգը գաղտնի կապի մեջ է։

Լուսանկարում երգիչը քնքուշ գրկել է աղջկան, որի ձեռքերում երկու նորածին տիկնիկներ կան։

Comedy Woman–ի համար, կամ ինչպես հայը խնդրեց սենեգալցուն՝ երգել հրեայի համար

Նատալյան լուսանկարի տակ գրել է հետևյալը.

«Legend of Miami… #էլչեմուզումքեզանիցերեխա»։

«My love ❤️», – կարճ մակագրել է նույն լուսանկարն իր էջում Լազարևը։

Նատալյա Եփրիկյանը հումորի ժանրում հանդես եկող դերասանուհի և հեռուստապրոդյուսեր է։ Ծնվել է վրացահայերի ընտանիքում։ Նախկինում Նատալյան ՈՒՀԱ–ի «Մեգապոլիս» թիմի առաջնորդներից մեկն էր։

Սերգեյ Լազարևի ստեղծագործական գործունեությունն առաջին հերթին կապված է «Նոր ալիքի» հետ։ Smash խմբի կազմում նա դարձավ 2002 թվականի առաջին մրցույթի հաղթողը։ Ամեն տարի նա մասնակցում է «Նոր ալիքին» որպես հրավիրված աստղ։ 2003 թվականին Լազարևն ավարտել է ՄԽԱՏ–ի դպրոց–ստուդիան։ 2016 թվականին երգիչը «Եվրատեսիլ» երգի մրցույթում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը` հանդիսատեսի քվեարկության արդյունքում դառնալով բացարձակ հաղթող։