Հերթական մահը բանակում. Արցախում 20 տարեկան զինծառայող է մահացել

Զինվորը մահացել է զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Հունվարի 16-ին` ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՊՆ-ն զորակցություն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: