Ողբերգական վթար Երևանում. մեքենան ընկել է ձորակը

Առավոտյան Մյասնիկյան պողոտայում մեքենան ընկել է ձորակը, վարորդը մահացել է, ուղևորը` տեղափոխվել հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Հունվարի 16-ին, ժամը 06:04-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. վարորդը մահացել է, իսկ ուղևորը հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: