Հունվարի ջերմացմանը հաշված օրեր մնացին. եղանակի տեսություն

Օդերևութաբանների ներկայացրած կանխատեսման համաձայն`առաջիկա օրերին հանրապետության տարածքում թույլ տեղումներ կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Հանրապետության առանձին շրջաններում հունվարի 16-19-ն ժամանակ առ ժամանակ թույլ տեղումներ կլինեն, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում (15-20 մ/վ): Հունվարի 20-ին կլինի առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Սուրենյան. «Դրանից տաք լինել չի կարող տարվա այս ժամանակահատվածում»

«Օդի ջերմաստիճանը 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում հունվարի 16-19-ը ժամանակ առ ժամանակ հնարավոր են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով: 20-ին կլինի առանց տեղումների եղանակ:

Այսօր` հունվարի 16-ին, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կկազմի 4-6, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքություն։