Նախիջևանցի հայը զարմացրել է ռուս ճանապարհորդ լրագրողին

Ռուս լրագրող Նաստյա Պավլենկովան շրջել է գրեթե ամբողջ Ռուսաստանով, բայց Դոնի Ռոստովում նրան, որքան էլ տարօրինակ հնչի, զարմացրել են հայերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Դոնի Ռոստովում ապրող նախիջևանցի հայն իր սրտաբացությամբ զարմացրել է «Ուտելիք» խորագրի խմբագիր Նաստյա Պավլենկովային, գրում է «Սոբակա.ռու» կայքը։

Հեղինակի խոսքով` Ռոստովի ռուս ժողովուրդը զարմացնում է կոլորիտով, շուկաներով, ռեստորաններով և հակասություններով։ Նաստյան իր գործընկերի հետ որոշել է մտնել նկուղային խանութ` լցնովի գարեջուր գնելու։ Այդ ժամանակ այնտեղ նախիջևանցի հայը նշել է իր հոբելյանը։

«Թեև Դոնի Ռոստովում քեզ չի լքում համընդհանուր սիրալիրության զգացումը, այնուհանդերձ այստեղ հեշտությամբ կարելի է տուրուդմփոցի մեջ ընկնել։ Գործընկերս` Իվան Գլուշկովը, միանգամից նախազգուշացրեց, որ յուրաքանչյուր կենտ այցելության ժամանակ նրան այստեղ ապտակել են, իսկ դա հենց հինգերորդ այցն էր», — գրում է Պավլենկովան։

Հաստատությունում այնպիսի աղմուկ է եղել, որ Նաստյան ու նրա գործընկերը մտածել են, որ հիմա հերթական ծեծկռտուքը կլինի։ Բայց ծեծի փոխարեն նրանց խորոված ու թթի օղի են հյուրասիրել։

Ռոստովի հյուրերը խորովածը կերել են հենց կաթսայից և հայ հոբելյարի հետ սկսել են բանավիճել կյանքի, տիեզերքի գլխավոր հարցերի մասին։