ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Վրաստանում վիրավորում ստացած հայ գործարար Արթուր Սուքիասյանին դուրս են գրել հիվանդանոցից։ Նա իրեն լավ է զգում։ Այս մասին այսօր հայտնեց Վրաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
Սուքիասյանը գտնվում էր Բաթում քաղաքի բժշկական կենտրոնում, ուր նրան տարել էին Օզուրգեթի հիվանդանոցից։
Հիշեցնենք, որ հունվարի 13–ին, Վրաստանի արևմուտքում գտնվող Օզուրգեթում անհայտն անձինք են հարձակվել 31–ամյա Արթուր Սուքիասյանի վրա։ Հարձակումը տեղի է ունեցել տան մուտքի մոտ։
Խլացնելով զոհին` հարձակվողները վերցրել են նրա մոտ եղած 30 հազար լարին (մոտ 12 հազար դոլար)։ Այդ գումարով գործարարը ուղևորվում էր Թբիլիսիի Լիլո խոշոր շուկա, որտեղից պատրաստվում էր իր մի քանի խանութների համար ապրանք գնել։
Հանցագործներին դեռ չեն գտել։