Հայաստանցի դրամանենգները Ռուսաստանում բռնվել են «հազարանոցի» վրա

Հայաստանի քաղաքացիները հանցագործ գործունեություն են ծավալել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. ՀՀ երկու քաղաքացու կդատի ՌԴ Ռյազանի մարզի դատարանը, նրանց մեղադրանք է առաջադրվել կեղծ դրամների ստեղծման և սպառման համար, հայտնում է Ռյազանի դատախազության կայքը։

Շրջանառվում են կեղծ 10 000 դրամանոցներ

ՀՀ քաղաքացիների անունները հաղորդագրության մեջ չեն նշվում, նշվում է միայն նրանց անունների սկզբնատառերը Տ. և Ա., տարիքն ու սեռը նույնպես չեն հայտնում։ Հետաքննության վարկածով` 2017 թվականի մայիսին նրանք կեղծ դրամները սպառում էին Վլադիմիրսկի մարզի Մելենկովսկի շրջանի տարածքում, ինչպես նաև Ռյազանի մարզի Կասիմովսկի ու Կլեպիկովսկի շրջաններում։

Մեղադրյալները գործում էին նախապես ծրագրած պլանի համաձայն` կեղծ դրամները փոխանցելով փոքր առևտրային կետերի վաճառողներին` վճարելով մինչև 100 ռուբլի արժողությամբ ապրանքների դիմաց (հանքային ջուր, հիգիենայի պարագաներ, ծխախոտ), նրանց մանրը վերադարձվում էր իսկական դրամներով։

ՀՀ քաղաքացիների նկատմամբ մեղադրական եզրակացությունը ուղղվել է դատարան։ Եթե նրանց մեղավոր ճանաչեն, նրանք կարող են մինչև 8 տարի ազատազրկում ստանալ, նաև մինչև 1 մլն ռուբլի տուգանք յուրաքանչյուրի համար։