Հայաստանը ներառել են ՄԱԿ–ի պատվո ցանկում

Հայաստանը ներառվել է 2018 թվականի ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Հայաստանը ամբողջությամբ վճարել է 2018 թվականի ՄԱԿ-ի անդամավճարները և ընդգրկվել պատվո ցանկում, գրված է ՄԱԿ–ի կայքէջում:

Ցուցակում, ընդհանուր առմամբ, ընդգրկված է 7 երկրի, որոնք 2018-ի հունվարի 10-ի դրությամբ վճարել են անդամավճարները։ Հայաստանից բացի ցանկում են հայտնվել Բենինը, Հունգարիան, Լիբերիան, Լեհաստանը, Հարավային Սուդանն ու Ուկրաինան։

Հայաստանը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջե է փոխանցել 145 հազար 843 դոլար:

Հայաստանը պատվո ցանկում ընդգրկվել էր նաև 2016 թվականին։