ՌԱԴԻՈ

Մելիք–Շահնազարյան. «Լավրովի հայտարարությունը վկայում է, որ բանակցային գործընթաց որպես այդպիսին չկա»

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս փուլին և ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի նախօրեի հայտարարությանը։
Sputnik
Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Այս պահի դրությամբ բանակցային կողմի հիմնական խնդիրներից է այն, որ հայկական կողմը չի վստահում Ադրբեջանին, որովհետև վերջինս չի կատարում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները և մշտապես լարվածության մեջ է պահում իրավիճակն առաջնագծում։ Մեծ հաշվով կարելի է ասել, որ բանակցային գործընթացն էլ որպես այդպիսին չկա։ Լավրովի երեկվա հայտարարությունը դրա ոչ ուղղակի ապացույցներից է։ ՌԴ ԱԳ նախարարը մեծ զգուշավորությամբ էր խոսում և հարցի կարգավորման պատասխանատվությունը դնում էր հենց հակամարտող կողմերի վրա»,–ասում է քաղաքագետը և հավելում, որ ռուսական կողմը առաջիկայում հիմնախնդրի լուծման առանձնակի ակնկալիքներ չունի։