Հայաստանի քաղաքացուն Թուրքիայում մեղադրում են մանկական պոռնոգրաֆիա տարածելու մեջ

Կասկածյալը Ստամբուլի բուհերից մեկի բժշկական ֆակուլտետի ուսանող է, նրա խտասկավառակի վրա մանկական պոռնոգրաֆիա են գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Թուրքիայում ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Մ.Մ.-ն՝ անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերի ներբեռնման ու տարածման համար, այս մասին տեղեկացնում է Haberturk-ը։

Հայ աղջկա ողբերգությունը. սկեսրայրը ստիպել է պոռնոգրաֆիկ ֆիլմ նայել, ամուսնու եղբայրը փորձել է բռնաբարել

Կասկածյալը Ստամբուլի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող է:

Թուրքական ոստիկանության հետ համագործակցել է ամերիկյան «Կորած և շահագործման ենթարկված երեխաների որոնման ազգային կենտրոնը» (NCMEC), որը տեղեկություն է հայտնել թուրք իրավապահներին առ այն, որ անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերը ներբեռնվել են ԱՄՆ-ում գտնվող սերվերից: Ստամբուլի ոստիկանությունը պարզել է տվյալ համակարգչի IP հասցեն, որում ներբեռնվել են նյութերը։

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք 24-ամյա տղամարդն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, թե ոչ: Պարզվել է, որ մեղադրյալը քողարկման միջոցներ է կիրառել, որպեսզի թաքցնի իր ով լինելը։