Կարեն Քոչարյան
© Sputnik
Քաղաքական դաշտի թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր հատվածում կլինեն վերադասավորումներ, բայց լուրջ ցնցումներ չեն լինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ վարչապետի և նախագահի ընտրությունների հետ կապված քաղաքական իրադարձությունները, այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Ընդդիմադիր դաշտում, հասկանալով, որ ընդդիմությունը ոչինչ չի կարող անել, որովհետև կա իշխանական կայուն մեծամասնություն, որն ինքը կորոշի ու կլուծի բոլոր հարցերը»,- ասաց նա։
Մինչև 2022թ-ին նախանշված հաջորդ համապետական ընտրությունները, Քոչարյանի համոզմամբ, ընդդիմադիր յուրաքանչյուր ուժ փորձելու է դիրքավորվել որպես ընդդիմության լիդեր։