ՌԱԴԻՈ

Սուրենյան. «Դրանից տաք լինել չի կարող տարվա այս ժամանակահատվածում»

Հունվարի 20-ին ու դրանից հետո Հայաստանում կգրանցվի գարնանային եղանակ։ Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայաստանյան աննախադեպ տաք հունվարին։
Sputnik
Գագիկ Սուրենյան

Հունվարի 20-ին Հայաստանի ամբողջ տարածքում կդիտվի գարնանային եղանակ։

«Դա Հայաստանի համար այն բացարձակ շեմն է, որին երբևիցե հասել է ջերմաստիճանը։ Դրանից տաք լինել չի կարող տարվա այս ժամանակահատվածում»,- ասաց Սուրենյանը։

Նրա խոսքով` նման ջերմաստիճան Հայաստանում գրանցվել է միայն 1963-66թթ-ին։

«Ամեն մի տարածաշրջանի համար կլիմայական նորմայից շեղում կլինի 8-10 աստիճանով»,-ասաց Սուրենյանը` հավելելով, որ Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը հունվարի 20-ին ու դրան հաջորդող օրերին կհասնի 17 աստիճանի։

Հունվարի 20-ից հետո սպասվող եղանակի մասին պաշտոնական տվյալներ առայժմ չեն հրապարակվել, բայց Գագիկ Սուրենյանը չի բացառում, որ հետագա օրերին էլ եղանակը կշարունակի տաք մնալ։