«Դեպի Եվրատեսիլ». մասնակիցներից 5-ի երգերը հրապարակվեցին. տեսանյութ

«Դեպի Եվրատեսիլի» 5 մասնակիցների երգերն արդեն համացանցում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. «Դեպի Եվրատեսիլ 2018»-ի 20 մասնակիցներից առաջին հինգի մրցութային երգերն արդեն հրապարակվել են համացանցում։

Կարելի է ունկնդրել Ամալյա Մարգարյանի, Հայկ Կասպարովի, Նեմրա խմբի, Թամար Կապրելյանի և Սուրեն Պողոսյանի երգերը։
«Դեպի Եվրատեսիլ» մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։ Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին ՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը բաղկացած կլինի 3 փուլից՝ նախընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ, որոնք Առաջին ալիքի եթերում կհեռարձակվեն 2018թ.-ի փետրվարի 3-ից։ Մրցույթի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին ՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ 63-րդ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ՝ մայիսի 8-ին, 10-ին և 12-ին։ Մրցույթին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ։