Չինաստանում Մակրոն զույգին պատվել են հայ հեղինակների երգով

Ֆրանսիացի զույգին Չինաստանում երաժշտական անակնալ են մատուցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը զարմացրել է Ֆրանսիայի նախագահին և նրա կնոջը` նախագահի նստավայրում կայացած պաշտոնական ընթրիքի ժամանակ հարգելով վերջերս կյանքից հեռացած Ջոնի Հոլիդեյի հիշատակը, հաղորդում է Nouvelles d"Arménie-ն։

Շառլ Ազնավուրն ու Վարդան Պետրոսյանը հանդիպել են ընդհանուր սեղանի շուրջ. լուսանկարներ

Պաշտոնական ընթրիքի ժամանակ սիմֆոնիկ նվագախումբն ընդհատել է երաժշտական ստեղծագործությունը, որպեսզի կատարի Շառլ Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի «Պահիր գիշերը» երգը։

«Ֆրանսիայի նախագահին և նրա կնոջը հատկապես հուզել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը նրանց համար երաժշտական անակնկալ է պատրաստել», — գրում է պարբերականը։

Այդպիսով Սի Ցզինպինը ողջունել է Ֆրանսիային և հարգել Ջոնի Հոլիդեյի հիշատակը երկու հայ հեղինակների երգով, որով էլ սկսվել է աշխարհահռչակ ռոք երաժշտի երաժշտական կարիերան։

Անցած շաբաթ Էմանուել Մակրոնն իր առաջին պետական այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։