ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. ««Զվարթնոց» օդանավակայանն անցել է իր բնականոն հունին»

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացնում է, թե այսօր ինչ իրավիճակ է տիրում «Զվարթնոց» օդանավակայանում։
Sputnik
Սաթենիկ Հովհաննիսյան

««Զվարթնոց» օդանավակայանն անցել է իր բնականոն հունին, աշխատանքներն ընթանում են բնականոն ռեժիմով։ Այսօրվա դրությամբ ուշացումներ չունենք»,– ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` երեկ գրանցված 1–2 ուշացումները պայմանավորված են ոչ թե եղանակային անբարենպաստ պայմաններով, այլ պարզապես օդանավերը քիչ ուշացումով են եկել, և այստեղից մեկնումներն էլ քիչ ուշացումով են եղել։