Ռուս ասերը Հայաստանի լեռներում ցույց են տվել իրենց վարպետությունը

Ռուս օդաչուները Հայաստանում գրավել են «հակառակորդի» օդային թիրախները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Հայաստանում տեղակայված «Էրեբունի» Հարավային շրջանի ավիացիոն ռազմակայանի Միգ–29 կործանիչների օդաչուները զորավարժությունների ընթացքում գրավել են պայմանական հակառակորդի օդային թիրախները։

«Զորավարժությունների ընթացքում օդաչուները օդում զույգերով մշակել ու բարդ հնարքներ են իրականացրել` գրավելով արագընթաց թիրախները, որոնք հակառակորդի պայմանական ինքնաթիռներ էին իմիտացնում», – գրված է հաղորդագրության մեջ։

Զորավարժությունների ընթացքում մշակվել են նշված թիրախները փնտրելու, նրանց ուղղությամբ հրթիռների պայմանական մեկնարկի ու «Էրեբունի» ռազմակայանում ինքնաթիռների ստիպողաբար վայրէջքի հարցերը։

Զորավարժությանը մասնակցել են մոտ 50 զինծառայող ու ավելի քան 20 միավոր ռազմատեխնիկա և ավիացիոն տեխնիկա։ Ներգրավվել են նաև «Ալագյազ» զորավարժարանում տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումները։