Սամվել Մարտիրոսյան
© Sputnik
Sputnik Արմենիայի հետ զրույցում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ սա այնքան էլ նորություն չէ։ Սեպտեմբերից արդեն Facebook-ը փորձարկում է այն, և շատ լրատվականներ արդեն բավականին լուրջ կորուստներ ունեն։
«Հայաստանի լրատվականներն ավելի շատ կտուժեն, որովհետև Facebook-ը կպարտադրի գումարով տարածել լուրերը, իսկ մեր լրատվականներն այնքան գումար չունեն, ինչքան արտասահմանյան լրատվամիջոցները»,–ասում է Մարտիրոսյանը։
Նա նաև նշում է, որ մեզ մոտ շատ միակողմանի է զարգացած սոցցանցային թրաֆիկը։ Եթե ամերիկյան լրատվամիջոցները մի քանի սոցցանցից են թրաֆիկ ստանում, մեզ մոտ 90 տոկոսից ավելին միայն Facebook-ից, դրա համար սա հայկական լրատվամիջոցների համար մեծ հարված կլինի։