Կանադայում թույլ կտան վարորդական իրավունք ստանալու համար քննությունը հայերեն հանձնել

Քննությունը կարելի է հանձնել ևս 20 լեզվով, որպեսզի միգրանտներին ավելի հեշտ լինի ղեկի դիմաց նստել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Կանադական Օնտարիո նահանգում այս տարվա գարնանից գրավոր վարորդական թեստը հնարավոր կլինի հայերեն հանձնել։ Այս մասին հայտնել է Օնտարիոյի տրանսպորտի նախարար Սթիվեն դել Դուկան` Տորոնոյի հայկական համայնքի կենտրոնում ելույթ ունենալիս։

Ձնաբուքն ու անոմալ եղանակը կաթվածահար են արել կյանքն ԱՄՆ–ում և Կանադայում

Այսպիսով, Օնտարիոյի նոր բնակիչները (այդ թվում` Տորոնտոյում` Կանադայի խոշորագույն քաղաքում) ավելի հեշտությամբ կկարողանան ճանապարհային կանոնները սովորել, նշում է Ontario News տեղեկատվական կայքը։

90–ականներին, էմիգրացիայի նոր ալիքի հետ բազում հայեր են Կանադա գնացել, իսկ վերջին տարիներին այնտեղ են հայտնվել նաև սիրիահայ փախստականները։

Հայերենը միակ լեզուն չէ, որով կարելի է վարորդական իրավունք ստանալու քննություն հանձնել։ Որպեսզի լեզվային դժվարությունները խոչընդոտ չդառնան տեղացիների համար, թեստերը կարելի է լրացնել 20 լեզվով։ Չեն մոռացել, իհարկե, Կանադայում պաշտոնական լեզու համարվող անգլերենի ու ֆրանսերենի մասին։

Տորոնտոյում կարծում են, որ արժեր դա անել, քանի որ 16 տարի շարունակ նահանգի ճանապարհները Հյուսիսային Ամերիկայում ամենաանվտանգներից են։