Լարսում 267 տրանսպորտային միջոց կա կուտակված, Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Որոշ մարզերում տեղումներ են ձյան կամ թաց ձյան տեսքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի —Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում, Արմավիր քաղաքում, Լոռու մարզի բարձրադիր հատվածներում, Շիրակի մարզի դեպի Լանջիկ գյուղ տանող միջհամայնքային, Սոթք-Քարվաճառ և Գորիս-Կապան ավտոճանապարհներին մառախուղ է:

Հայ զինվորի բարի վերադարձը. ուրախ պատմություն՝ փոքր քաղաքում

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում, Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում, Գեղարքունիքի մարզում և «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հունվարի 15-ին, ժամը 08:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 267 տրանսպորտային միջոց, որից 210-ը բեռնատար, իսկ 57-ը՝ մարդատար: