ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Ռուսաստանում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն այսօր Instagram-ի իր էջում հետաքրքիր տեսանյութ է հրապարակել, որով շատ է ուրախացրել ու զվարճացրել է իր բազմահազար հետևորդներին:
Տեսանյութում մեկ այլ դիմահարդար՝ Վահիկը, ըստ Գոհարի գրառման, օգտվելով առիթից, որ մոդելը չի եկել, Գոհարին է դարձրել մոդել՝ ասելով, որ «քեզանից լավ մոդել դժվար թե գտնվի, դու կդառնաս այսօր իմ մուսան»:
Մուսան Վահիկին «դրդել» է ինքնատիպ, հետաքրքիր ու զվարճալի make-up անել: Նրանք դիմահարդարման ամբողջ ընթացքը նկարել են Instagram-ի բաժանորդների համար:
«Ինչպիսի՞ն է իմ տրոպիկական, էկզոտիկ դիմահարդարումը,-հարցրել է Գոհարն ու ավելացրել,– պետք չէ հերթագրվել Վահիկի մոտ, մինչև 2025 թ.-ը կան հերթագրվածներ։ Վահեն սպասում է ձեր գնահատականներին»:
Եվ գնահատականները չեն ուշացել, օգտատերերը հիացական ու հումորային մեկնաբանություններ են թողել տեսանյութի տակ: